Եգիպտոսում մարդատար ավտոբուսի և բեռնատարի վթարը 12 մարդու կյանք է խլել

Եգիպտոսում բախվել են մարդատար ավտոբուսն ու բեռնատարը։ Վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել, նոյեմբերի 20-ին հաղորդում է al-Masry al-Youm թերթը։ «Վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ, տուժել՝ 30-ը»,- թերթին հայտնել են հիվանդանոցի աղբյուրները: Վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Ռաս Ղարիբ և Զաաֆարան քաղաքների միջև մայրուղու 40-րդ կմ-ին: